«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը

Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը
08.11.2020 | 23:15

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում:


Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջնային հարցերի շուրջ։ Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ մարդու համընդհանուր իրավունքները հռչակելով իրենց վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն, որպեսզի նմանատիպ ողբերգություն այլևս երբեք չկրկնվի։ Ջո Բայդենն ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը՝ հայ ժողովրդի կյանքը բարելավելու համար։

Դիտվել է՝ 5880

Մեկնաբանություններ